ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Որ ախորժակները գնալով չմեծանան

Որ ախորժակները գնալով չմեծանան
22.12.2017 | 11:29

Տոնական օրերին պարենային շուկաների «շնաձկների» ախորժակը զսպելու մեխանիզմ է կիրառում կառավարությունը: Երևի այս մասին գերիշխող դիրք ունեցողները մեկ շաբաթ առաջ տեղեկացել են՝ իմացել են իրենց գլխին գալիքը, ինչը նկատելի էր սուպերմարկետներում: Օրինակ, խոզի ազդրի 1 կգ-ի գինը 3200-ից դարձավ 2800 դրամ: Կառավարության երեկվա նիստում էլ վարչապետը հստակ ասաց. «Ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը: Նշվածն իր մեջ պարունակում է ապրանքների գնային անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր»:

Հաշվի առնելով այս անհերքելի փաստը՝ վարչապետը տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին հանձնարարեց խստացնել վերահսկողությունը շուկաներում: Ավելին, հնարավոր խնդիրների առաջացման դեպքում ՏՄՊՊՀ-ին գործուն միջոցներ կիրառելու հնարավորություն տվեց:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ